Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքել է ԱԺ դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ին և վեց արքեպիսկոպոսների առնչվող դատավարությանը։• 2026-ի առաջին…
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքել է ԱԺ դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ին և վեց արքեպիսկոպոսների առնչվող դատավարությանը։
• 2026-ի առաջին կիսամյակում Քննչական կոմիտեն քննել է կոռուպցիոն բնույթի 307 քրեական վարույթ, որոնցից 21-ը՝ 47 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան։
• Միներալնիե Վոդիի օդանավակայանում կանխվել է մոտ 16 միլիոն ռուբլու ապօրինի արտահանումը Հայաստան, գումարն առգրավվել է։
• Սեպտեմբերի 1-ից Դիլիջանի աշակերտներն ու ուսանողները ներհամայնքային տրանսպորտից կօգտվեն անվճար։
• Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չպետք է Չինաստանին զիջի առաջատար դիրքերը արհեստական բանականության և կրիպտոարժույթների ոլորտներում։
• Թրամփի վարչակազմը կարող է խստացնել վիզաների տրամադրման կարգը՝ ընդլայնելով դիմորդների սոցիալական ցանցերի հաշիվների ստուգումը։
• Վլադիմիր Պուտինը օգոստոսի 7-ին օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։
• Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի երկարատև ռազմական գործողությունների՝ Ուկրաինայի հակամարտության արագ կարգավորումը քիչ հավանական համարելով։