Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը Ջիդդայում եռակողմ համաձայնագիր են ստորագրել անվտանգության և պաշտպանության ոլորտում։ Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով անվտանգության ոլորտի…

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը Ջիդդայում եռակողմ համաձայնագիր են ստորագրել անվտանգության և պաշտպանության ոլորտում։ Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով անվտանգության ոլորտի աղբյուրներին։

Օգոստոսի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա այցով մեկնել է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպումներ է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։

Եռակողմ համաձայնագրի մանրամասները դեռևս չեն հրապարակվել։

Պակիստանն ու Սաուդյան Արաբիան երկար տարիներ համագործակցում են տնտեսական և պաշտպանական ոլորտներում։ 2025 թվականի սեպտեմբերին կողմերը ստորագրել էին ռազմավարական փոխադարձ պաշտպանության համաձայնագիր, որը նախատեսում է, որ կողմերից մեկի դեմ ագրեսիան դիտարկվում է որպես ագրեսիա երկուսի դեմ։

Leave a Comment