Իսլանդիան և Չեռնոգորիան կարող են միաժամանակ 2028թ-ին անդամակցել ԵՄ-ին

Իսլանդիան և Չեռնոգորիան կարող են միաժամանակ 2028թ-ին անդամակցել ԵՄ-ին

Իսլանդիան և Չեռնոգորիան կարող են միասին դառնալ Եվրամիության անդամներ արդեն 2028 թվականին, եթե օգոստոսին կայանալիք հանրաքվեում իսլանդացիները կողմ արտահայտվեն անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսմանը։ 

Այս մասին գրում է Politico թերթը՝ հղում անելով ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսին, ով Իսլանդիան որակել է որպես «հատուկ դեպք»՝ հաշվի առնելով երկրի մասնակցությունը Եվրոպական տնտեսական գոտուն և Շենգենյան գոտուն։ Եվրահանձնակատարի կանխատեսմամբ՝ բանակցությունները կարող են տևել ընդամենը մեկից երկու տարի։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, երկրների միաժամանակյա միացումը միանգամայն հավանական սցենար է, քանի որ Իսլանդիան կարող է դառնալ ԵՄ բյուջեի դոնոր, ինչը կհավասարակշռի Միության ամենաաղքատ երկրներից մեկը հանդիսացող Չեռնոգորիայի անդամակցությանը։ 

Հիշեցնենք, որ Չեռնոգորիան ԵՄ վիզային քաղաքականությանը լիովին համապատասխանելու նպատակով նոյեմբերի 1-ից արդեն վիզաներ է սահմանում Ռուսաստանի, Բելառուսի, Չինաստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի քաղաքացիների համար։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment