ԱՄՆ-ը շարունակում է Իրանի ծովային շրջափակումը․ տասնյակ նավերի արգելվել է շարժվել Իրանի ուղղությամբ

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը տեղեկացրել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է: Մի քանի տասնյակ նավերի թույլ չի տրվել նավարկել Իրանի ուղղությամբ, որոշ նավեր էլ հանվել են շարքից:Իրան-ԱՄՆ…

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը տեղեկացրել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է: Մի քանի տասնյակ նավերի թույլ չի տրվել նավարկել Իրանի ուղղությամբ, որոշ նավեր էլ հանվել են շարքից:

Իրան-ԱՄՆ լարվածությանն է անդրադարձել Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակը: Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը մեղադրել է Վաշինգտոնին՝ բանակցությունների պատրվակով զանգվածային հարձակման նախապատրաստվելու համար:

«Մենք չենք վախենում ամերիկյան սպառնալիքներից: Հորդորում ենք Վաշինգտոնին՝ կատարել ստանձնած պարտավորությունները»,- շեշտել է Ղալիբաֆը:

Leave a Comment