
Մեր նպատակը Հայաստանի Հանրապետության համար այլընտրանքներ ստեղծելն է։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։
«Կարծում եմ՝ դա յուրաքանչյուր երկրի օրինական իրավունքն է։ Բոլոր երկրներն աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի ունենան այլընտրանքներ։
ԵԱՏՄ-ի համար լավագույն դիրքորոշումը կլիներ ոչ թե խոչընդոտել այդ գործընթացին, այլ, ընդհակառակը, աշխատել՝ բարձրացնելու ԵԱՏՄ-ի մրցունակությունն ու գրավչությունը։
Կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում է։ Եվ ես արդեն ասել եմ, որ Հայաստանը պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ»,- նշել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի համար կարևոր է մնալ ԵԱՏՄ-ում։