Հորմուզի վերաիմաստավորումը. Իրանի ռազմավարական հաշվարկը և նեղուցի նոր աշխարհաքաղաքական նշանակությունը. Արամ Շահնազարյան



Tert.am-ը գրում է.


«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը ներկայացնում է Քաղաքաքական վերլուծաբան-Իրանի հարցերով փորձագետ՝ Արամ Շահնազարյանի հոդվածը:



Հորմուզի վերաիմաստավորումը: Իրանի ռազմավարական հաշվարկը և նեղուցի նոր աշխարհաքաղաքական նշանակությունը

Ներածություն


Միջին հզորության պետություններն ու տարածաշրջանային տերությունները հազվադեպ են կարողանում մրցել գերտերությունների հետ ռազմական, տնտեսական կամ տեխնոլոգիական ներուժով։ Այդ պատճառով նրանք ձգտում են իրենց համեմատական առավելությունները՝ աշխարհագրական դիրքը, քաղաքական ազդեցությունը, տնտեսական հնարավորությունները կամ այլ ռազմավարական ռեսուրսները, վերածել աշխարհաքաղաքական ազդեցության։ Աշխարհաքաղաքական փորձը ցույց է տալիս, որ ռազմավարական տարածքի նկատմամբ ազդեցությունը միշտ չէ, որ պայմանավորված է դրա նկատմամբ իրավական կամ ռազմական գերակայությամբ։ Շատ դեպքերում ավելի կարևոր է զբաղեցնել այնպիսի դիրք, առանց որի տվյալ ռազմավարական տարածքի կայուն և կանխատեսելի գործունեությունը դժվար է պատկերացնել։

Հորմուզի նեղուցը վերջին տասնամյակների ընթացքում դարձել է այս տրամաբանության ամենավառ օրինակներից մեկը։ Այն շարունակում է մնալ համաշխարհային էներգետիկ համակարգի կարևորագույն ռազմավարական ծովային հանգույցներից մեկը։ Տարբեր գնահատականներով՝ ծովային հաղորդակցության ուղիներով փոխադրվող նավթի շուրջ մեկ հինգերորդն անցնում է հենց այս նեղուցով։ Սակայն դրա նշանակությունը վաղուց դուրս է եկել տնտեսության սահմաններից։ Հորմուզը միաժամանակ ռազմավարական զսպման, տարածաշրջանային ուժային հավասարակշռության և միջազգային քաղաքական ազդեցության առանցքային գործոն է, որտեղ հատվում են տարածաշրջանային և միջազգային ուժային կենտրոնների աշխարհաքաղաքական շահերը։

Հորմուզի շուրջ վերջին զարգացումները, սակայն, առաջ են բերում ավելի հիմնարար մի հարց։ Միջազգային քննարկումների մեծ մասը կենտրոնանում է այն հարցի վրա, թե հնարավո՞ր կլինի արդյոք վերականգնել Իրան-ԱՄՆ/Իսրայել պատերազմից առաջ գոյություն ունեցող նավագնացության ռեժիմը, թե՞ ոչ։ Այս մոտեցման հիմքում ընկած է այն ենթադրությունը, որ պատերազմիցառաջ աշխատող ստատուս քվոյի վերականգնումը բխում է բոլոր հիմնական դերակատարների, այդ թվում՝ Իրանի շահերից։ Բայց արդյո՞ք դա իսկապես այդպես է։ Հենց այս ենթադրությունն է պահանջում վերագնահատում։

Վերջին պատերազմը փոխեց ոչ միայն տարածաշրջանի ուժային հավասարակշռությունը, այլև Թեհրանի ռազմավարական հաշվարկը։ Եթե նախկինում Հորմուզը հիմնականում դիտարկվում էր որպես ճգնաժամային իրավիճակներում կիրառվող ճնշման հարթակ, ապա պատերազմից հետո այն սկսեց ընկալվել որպես երկարաժամկետ ռազմավարական ազդեցության հարթակ։ Այս պայմաններում Իրանի ռազմավարական նպատակը ոչ թե նեղուցի փակումը, այլ դրա անվտանգային համակարգում այնպիսի դերակատար դառնալն է, որի որոշիչ դերը և շահերն անտեսելով միջազգային նավագնացության անվտանգությունն այլևս դժվար կլինի ապահովել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment