Օգոստոսի 7-ին Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի 47-րդ նիստի արդյունքներով ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները փաստաթղթերի փաթեթ են…
Օգոստոսի 7-ին Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի 47-րդ նիստի արդյունքներով ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները փաստաթղթերի փաթեթ են ստորագրել։
Փաստաթղթերի թվում երեք համաձայնագիր կա։ Դրանք վերաբերում են ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրին, գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչմանը, ինչպես նաև բրոքերների և դիլերների՝ բորսայական առևտրին փոխադարձ մասնակցության հնարավորությանը։
Ստորագրվել են նաև համաշխարհային շուկաներում մրցակցության վիճակի և մրցակցության կանոնների խախտումների կանխման վերաբերյալ տարեկան հաշվետվությանը վերաբերող փաստաթղթեր։
Փաստաթղթերից մեկը վերաբերում է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցին՝ ԵԱՏՄ ընթացակարգերի՝ միության ներսում իրավիճակի վրա ազդեցության մշտադիտարկման վերաբերյալ։
Որոշվել են նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման ժամկետն ու վայրը։ Հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 1-2-ը Մինսկում։