
Ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, խոսելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, ասաց․ «Որտե՞ղ է թաղված շան գլուխը, որտեղ է հիմնական խնդիրը․ արդյոք այն ճանապարհը, որով գնում եք դուք, հարաբերությունները կարգավորելու ճանապարհն է ու ո՞րն է այն գինը, որը դուք պատրաստվում եք վճարել՝ իբր այդ հարաբերությունները կարգավորելու համար։ Այդ գինը հետևյալն է՝ հրաժարվել Անկախության հռչակագրից, ուրանալ ցեղասպանությունը, սահմանազատման ու սահմանագծման անվան տակ Ադրբեջանին իրականացնել նոր զիջումներ․․․»,- ասաց նա՝ խոսքն ուղղելով իշխող ուժին։