Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն դատապարտել և «անընդունելի» է անվանել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը։
Կաթողիկոսարանի մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Արամ Ա-ն վրդովմունք է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և առաջարկել է Գարեգին Բ-ին չներկայանալ դատարան՝ իր ներկայացուցչին ուղարկելով նիստին։
Նշվում է, որ երկու կաթողիկոսները մշտական կապի մեջ են միմյանց հետ և խորհրդակցում են հայրենիքին ու ազգին հուզող հարցերի շուրջ։
Արամ Ա-ն կոչ է արել ՀՀ իշխանություններին հարգալից վերաբերմունք ցուցաբերել եկեղեցու և Վեհափառի անձի նկատմամբ ու հարցերը քննել փոխադարձ հասկացողութլան ու պատշաճության սահմաններում՝ հարգելով պետության օրենքները և եկեղեցու ներքին կարգուկանոնը։
Կաթողիկոսը և Հայ առաքելական եկեղեցու վեց եպիսկոպոս օգոստոսի 7-ին կներկայանան դատարան՝ դատարանի որոշումը չկատարելու մեղադրանքով։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում։
Փետրվարին դատախազությունը քրեական հետապնդում էր հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ և արգելել նրա ելքը Հայաստանից։ Գործը կապված է նախկինում կարգալույծ արված Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի գործով դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքի հետ։ Հուլիսի 28-ին գործն ուղարկվել էր դատարան։
