Հայկական «Նոա» ակումբը և շվեյցարական «Սիոն»-ը ոչ-ոքի՝ 2։2 են խաղացել Կոնֆերենցիայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում, հայտնում են հայկական ակումբից։
Խաղը տեղի է ունեցել Աբովյանում։Հայկական ակումբի կազմում գոլերի հեղինակներ են դարձել Ուինսլի Բոտելին և Գոռ Մանվելյանը։
Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 13-ին «Սիոն»-ում։
Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում «Նոա»-ն հաղթել էր մոլդովական «Զիմբրու»-ին:
