Սուդանում շարունակվող պատերազմը վտանգի տակ է դնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մերոեի հնագույն բուրգերի պահպանությունը։ Մերոեի բուրգերը հայտնի են իրենց յուրահատուկ և սուր անկյուններով ճարտարապետությամբ, սակայն ներկայումս պահպանության աշխատանքները ամբողջությամբ դադարեցված են։
Մերոեն գտնվում է Սուդանի մայրաքաղաք Խարտումից մոտ 200 կմ հյուսիս։ Տարածքում կան ավելի քան 200 բուրգեր, որոնք կառուցվել են մ.թ.ա. 800 թվականից մինչև մ.թ. 350 թվականը՝ որպես Քուշի թագավորության տիրակալների արքայական դամբարաններ
Մասնագետների խոսքով՝ պատերազմի հետևանքով ոչ միայն դադարեցվել են պահպանության աշխատանքները, այլև ավազի կուտակումը և բնական ազդեցությունները կարող են լուրջ վնաս հասցնել հազարամյակների պատմություն ունեցող հուշարձաններին։
