Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում

 Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում։ Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասում՝…

 Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում։ Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասում՝ ժողովրդին հայտնի 3-րդ գյուղի տարածքում գտնվող աղբավայրում, հրդեհ է բռնկվել, այս մասին  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

 Դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ։

Կրակն ու ծուխը տեսանելի են անգամ մի քանի կիլոմետրից։

Այս պահին հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ։

Leave a Comment