Սյունիքի մարզում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հոր հոգեհանգստի արարողությանը մասնակցելու ժամանակ Գորիսի էկոպարեկային ծառայության պետը հանկարծամահ է եղել, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում Գորիս քաղաքի Օրբելյանների փողոցի 2-րդ հասցեում։
Նշվում է, որ մահացածը Գորիսի բնակիչ 57-ամյա Սպարտակ Մ.-ն է, ում ինքնազգացողությունը վատացել է սգո սրահի դիմացի հատվածում, ու մինչ կժամաներ Գորիսի բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը, նա մահացել է։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։