Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չոլպոն-Ատայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին:

Կառավարության հաղորդմամբ, վարչապետներին դիմավորել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ Ադիլբեկ Կասիմալիևը, որից հետո տեղի է ունեցել համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը:

«Նիստի սկզբում Ադիլբեկ Կասիմալիևը ողջունել է ներկաներին և շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի և ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով:

Հաջորդիվ նիստի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում տարբեր ուղղություններով համագործակցությանը վերաբերող հարցեր»,- ասված է տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ primeminister.am կայքից



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment