Դուք գողացել եք 60․000 քաղաքացու ձայն։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ՔՊ-ական պատգամավորներին։
«Դուք գողացել եք ընդդիմադիր մանդատներ։ Դա փաստ է։ Ձեր քաղաքական միավորի քարոզչական հիմնական ուղեգիծն ամեն ինչ մոռացության մատնելն է»,- նշել է Խամոյանը։
Դիմելով ՔՊ-ական Մարիա Կարապետյանին՝ պատգամավորն ասել է․
«Դուք, եթե չեմ սխալվում, եվրոպագիտության մագիստրոս եք կամ դոկտոր։ Ես ուզում եմ հասկանալ՝ ո՞ր մի եվրոպական երկրում է ընդդունված ապօրինությունները քողարկել «ժողովրդի ցանկություններով»։ Ինձ կարո՞ղ եք մի եվրոպական երկրի օրինակ բերել։ Եթե այդպես է, առաջարկում եմ իշխանության 3-րդ ճյուղը փակենք, տեղը պերաշկիանոց բացենք»։