Արժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունը — Հայաստանի Հանրային Ռադիո

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը, որի նպատակն է հեռուստատեսային և թվային մեդիա ձևաչափերով փաստագրել ու հանրայնացնել Շիրակի մարզի հարուստ և ինքնատիպ երգիծական բանահյուսությունը:

Ծրագրի իրականացումը հիմնավորվում է այն հանգամանքով, որ «Շիրակի երգիծական բանահյուսությունը» մշակութային տարրը ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 31-ի N 1719-Ա որոշմամբ գրանցվել է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում՝ այդ կերպ առաջնահերթություն ստանալով պահպանության և կենսունակության ապահովման ուղղությամբ:

Առաջարկը ներկայացրել է Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը՝ մարզի համայնքներում գրանցած դաշտային հետազոտական նյութերի հիման վրա և հավանության է արժանացել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի կողմից:

Ծրագրի ընթացքում Շիրակի երգիծական բանահյուսությունը կրկին հանրային դաշտի ուշադրության կենտրոնում է՝ որպես մշակութային ինքնության կենսունակ բաղադրիչ՝ պահպանելով համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգությունը, երիտասարդության կողմից այդ ժառանգության նորովի արժևորումը: Սոցիալական հարթակներում երգիծական բանահյուսության նմուշների տարածումն ընդլայնում է դրա պահպանության և շարունակականության ապահովման հետագա հնարավորությունները:

Leave a Comment