15:00 Լուրերը մեկ տողով. Կենտրոնական Բանկի դիմաց ակցիա, ԱԺ նոր զարգացումներ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Կենտրոնական բանկի դիմաց քաղաքացիները պահանջել են համաներում հայտարարել և ներել ժամկետանց վարկերի կուտակված տոկոսները՝ առաջարկելով նաև վերակառուցման և…

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

•Կենտրոնական բանկի դիմաց քաղաքացիները պահանջել են համաներում հայտարարել և ներել ժամկետանց վարկերի կուտակված տոկոսները՝ առաջարկելով նաև վերակառուցման և վերավարկավորման հնարավորություն։

• ԱԺ փոխնախագահի թեկնածու Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ պատգամավոր կամ փոխնախագահ դառնալը երբեք իր անձնական նպատակ չի եղել, սակայն այդ պատասխանատվությունն ստանձնել է հանուն ուժեղ Հայաստանի գաղափարի։ 

• «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեռ չի քննարկել Արամ Վարդևանյանի թեկնածությունը և առայժմ որևէ որոշում չի կայացրել նրա ընտրության վերաբերյալ։ 

• Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Պետրոսյանն ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ 

• Սամվել Կարապետյանը ազգային խայտառակություն է որակել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և արքեպիսկոպոսների դատավարությունը՝ հայտնելով, որ իր կուսակցությունը կմասնակցի առաջին դատական նիստին։ 

• Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը «Սաբոտաժ» հոդվածով քրեական գործ է հարուցել՝ զբոսաշրջության դեմ կազմակերպված ապատեղեկատվական արշավի կազմակերպիչներին բացահայտելու նպատակով։ 

• Թուրքական Havelsan ընկերությունը Ադրբեջանին փոխանցել է ռազմաօդային ուժերի տեղեկատվական հրամանատարման և ղեկավարման առաջադեմ համակարգի հնարավորությունները՝ խորացնելով ռազմարդյունաբերական համագործակցությունը։ 

• Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Սիրիայի կայունության գլխավոր սպառնալիքներից են և միջազգային հանրությանը կոչ է արել ավելի վճռական արձագանքել։ 

Leave a Comment