Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում բնական գազ մատակարարել Ուկրաինային․ Բայրամով



Tert.am-ը գրում է.


Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում բնական գազ մատակարարել Ուկրաինային և դիտարկում է ուկրաինական ստորգետնյա գազապահեստարանների օգտագործման հնարավորությունը տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ամրապնդման համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Անդրեյ Սիբիհայի հետ Կիևում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։



«Մենք պատրաստ կլինենք գազ մատակարարել նաև Ուկրաինային, եթե նման անհրաժեշտություն առաջանա», – ասել է Բայրամովը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերությունը վաղուց է ներկա ուկրաինական շուկայում, շարունակում է ակտիվորեն աշխատել այդ երկրում և լայնամասշտաբ ծրագրեր ունի էներգետիկ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ։


Մեկ այլ հեռանկարային ուղղություն, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի խոսքով, կարող է դառնալ ուկրաինական ստորգետնյա գազապահեստարանների օգտագործումը ավելի լայն տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ամրապնդման համար։

«Մենք դա դիտարկում ենք որպես մեր ապագա համագործակցության շատ հեռանկարային ուղղություն», – հավելել է Բայրամովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment