Microsoft ընկերությունը հայտնել է հաքերային արշավի մասին, որն ուղղված է ամբողջ աշխարհում հյուրանոցների և կոնֆերանս-կենտրոնների հյուրերի Wi-Fi ցանցերի ենթակառուցվածքների դեմ։ Հարձակումների համա�…
Microsoft ընկերությունը հայտնել է հաքերային արշավի մասին, որն ուղղված է ամբողջ աշխարհում հյուրանոցների և կոնֆերանս-կենտրոնների հյուրերի Wi-Fi ցանցերի ենթակառուցվածքների դեմ։ Հարձակումների համար կորպորացիան մեղադրել է Սթորմ-2945 խմբին, որին համարում է Ռուսաստանի հետ կապված Midnight Blizzard
խմբավորման ստորաբաժանում:
Արշավի շրջանակում հարձակվողներն աննկատ վերահղել են օգտատերերին իրենց կողմից վերահսկվող ֆիշինգային ենթակառուցվածքի միջոցով և տարածել վնասակար ծրագրեր։ Նրանք այդ ծրագրերը քողարկել են որպես բրաուզերի կամ օպերացիոն համակարգի թարմացումներ։ Օգտատերերին թարմացնելու կոչ անող հաղորդագրությունները ցուցադրվել են՝ ի պատասխան ինտերնետային կապի ավտոմատ ստուգումների, որոնք բրաուզերները կատարում են նոր ցանցին միանալուց անմիջապես հետո
Midnight Blizzard-ը ՌԴ-ից գործող հաքերային խմբավորում է, որին Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի իշխանությունները կապում են Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հետ։ Microsoft -ի վարկածով՝ այն հարձակվում է պետական մարմինների, դիվանագիտական ներկայացուցչությունների, ԱՄՆ-ում և Եվրոպայում ՏՏ ծառայություններ մատուցողների վրա։