Հայաստանի տարածքում օգոստոսի 6-ի երեկոյան ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Քամին կլինի հարավարևելյան և արևելյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին քամու արագությունը կհասնի 15-18 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան քամին կուժգնանա մինչև 14-17 մ/վ։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է +33-35 աստիճան, երեկոյան՝ +28-30 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է +23-28 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +24-27 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +31-33 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է +21-26 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +23-26 աստիճան։
Տավուշի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +24-26 աստիճանի, հովտային շրջաններում՝ +27-31 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +23-26 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +31-35 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +33-35 աստիճան, հովտային շրջաններում՝ +34-36 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +34-36 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +23-26 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +33-36 աստիճան։
Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +20-23 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +24-27 աստիճան, հովտային շրջաններում՝ +30-34 աստիճան։
Արցախում ցերեկը կանխատեսվում է մինչև +28 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
