«Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախկին գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանը երկու ամսով կալանավորվել է։ Այս մասին գիշերը հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։Հիշեցնենք…
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախկին գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանը երկու ամսով կալանավորվել է։ Այս մասին գիշերը հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր Սեդրակ Առուստամյանի ձերբակալության մասին։
ՔԿ-ի տեղեկացմամբ՝ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հազար 460 դրամին համարժեք (21 մլն 72 հազար 827 ԱՄՆ դոլար արժողությամբ) գույքի և դրամական միջոցների առերևույթ հափշտակության, ինչպես նաև փողերի լվացման դեպքերի առթիվ։
Իրավապահները պնդում են, որ խոսքը վերաբերում է խաբեության եղանակով իրականացված առանձնապես խոշոր չափերի հափշտակության և դրան հաջորդած փողերի լվացման հնարավոր դեպքերին։