Կարապետ Պողոսյանին դատարանն արդարացրել է ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Կարապետ Պողոսյանին դատարանն արդարացրել է

Ազգային ժողովի ընտրությունների օրն ընտրակաշառք տալու վարույթի շրջանակում իր իսկ տնից ձերբակալված, ապա կալանավորված գյումրեցի ընդդիմադիր գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին դատարանն արդարացրել է։

«ՀՀ հակակոռուպցիոն դատարանը (նախագահող դատավոր՝ Տիգրան Դավթյան) քիչ առաջ ամբողջությամբ մերժեց Կարապետ Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը»,- նշել է «Ազատություն» փաստաբանական ընկերությունը։

Leave a Comment