Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ այժմ դժվար է կապ պահպանել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի որդու՝ Մոջթաբա Խամենեիի հետ, սակայն նրա ներկայությունը կարևոր աջակցություն է երկրի…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ այժմ դժվար է կապ պահպանել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի որդու՝ Մոջթաբա Խամենեիի հետ, սակայն նրա ներկայությունը կարևոր աջակցություն է երկրի համար։
Փեզեշքիանի խոսքով՝ Մոջթաբա Խամենեին նախկինում ունեցել է սեփական դիրքորոշումը որոշ հարցերի վերաբերյալ, սակայն հետագայում հաշվի է առել փորձագիտական զեկույցը և ընդունել համապատասխան որոշումը։
Նա նշել է, որ այդ գործընթացը որոշ խմբեր օգտագործել են՝ տարաձայնություններ առաջացնելու և քաղաքական շահերի համար իրավիճակը սրելու նպատակով։
«Նա ընդունեց փորձագիտական կարծիքը և դրա հիման վրա կայացրեց որոշում, սակայն ոմանք դա օգտագործեցին՝ անհիմն մեղադրանքներ առաջադրելու և մյուսներին այլ կերպ ներկայացնելու համար»,- հայտարարել է Իրանի նախագահը։