Կորած iPhone-ը հնարավոր կլինի գտնել առանց «Լոկատորի»․ ստեղծվել է նոր գործիք

Mac-ի համար ստեղծվել է նոր գործիք՝ findphone, որը թույլ է տալիս գտնել մոտակայքում գտնվող կորած iPhone-ը՝ առանց «Լոկատոր» (Find My) ծառայության։Ծրագիրը օգտագործում է Bluetooth ազդանշանի ուժգնությունը․…

Mac-ի համար ստեղծվել է նոր գործիք՝ findphone, որը թույլ է տալիս գտնել մոտակայքում գտնվող կորած iPhone-ը՝ առանց «Լոկատոր» (Find My) ծառայության։

Ծրագիրը օգտագործում է Bluetooth ազդանշանի ուժգնությունը․ որքան մոտ է հեռախոսը, այնքան արագ են հնչում ազդանշանները։ Եթե սարքը գտնվում է սենյակի մյուս ծայրում, ձայները հազվադեպ են լինում, իսկ iPhone-ին մոտենալիս դրանք վերածվում են գրեթե անընդհատ ձայնի։

Սակայն գործիքը սահմանափակումներ ունի․ հեռախոսը պետք է միացված լինի և գտնվի Bluetooth-ի հասանելիության սահմաններում։ Այն քարտեզով տեղադրությունը չի ցույց տալիս, բայց կարող է օգնել արագ գտնել, օրինակ, բարձերի արանքում կորած սմարթֆոնը։

Leave a Comment