Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 15-ին գրավոր ընթացակարգով կքննի Հայաստան-ԱՄՆ TRIPP համաձայնագրի Սահմանադրությանը համապատասխանության հարցը:•ՀՀ ԱԺ նախկին…
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 15-ին գրավոր ընթացակարգով կքննի Հայաստան-ԱՄՆ TRIPP համաձայնագրի Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
•ՀՀ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է ՀՀ ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու կապակցությամբ:
•Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը շնորհավորել է ԱԺ նախագահին ընտրվելու կապակցությամբ և վերահաստատել համագործակցության պատրաստակամությունը:
•Մարոկկոյում 25 անձի մեղադրանք է առաջադրվել Սեուտայի սահմանի ապօրինի հատման և զանգվածային միգրացիոն ճեղքման կազմակերպման համար:
•Գերմանիայի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկ սարքով անօդաչու թռչող սարքի հայտնաբերման փաստով:
•Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի մոտակայքում մեքենայի պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է ռազմական դրոնների արտադրության գործարանի տնօրենը, իսկ վարորդը զոհվել է:
•Միացյալ Նահանգները հանել է հակաահաբեկչական պատժամիջոցները Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված ավիաընկերությունների և ինքնաթիռների վրայից:
•Սևանա լճի հանրային լողափում ջրափրկարարներն օպերատիվ արձագանքման շնորհիվ ափ են դուրս բերել և փրկել խեղդվող 5-ամյա երեխային: