Տավուշի մարզում 2026 թվականի 1-ին կիսամյակում քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 43 միլիոն 311 հազար դրամ: Այս մասին հաղորդում է Գլխավոր դատախազությունը։
«Մասնավորապես՝ դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքին է վերադարձվել նույն համայնքի Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող՝ 31.9 քմ և 9.2 քմ մակերեսով անշարժ գույքերը: Բացի այդ, դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին է վերադարձվել նույն համայնքի Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքի տարածքը՝ 365.9 քմ մակերեսով:
Տավուշի մարզի դատախազության կողմից 2026 թվականի 1-ին կիսամյակում ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 11 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 6 քրեական վարույթ:
Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 7 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 1 մեղադրական դատավճիռ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter