Ո՞վ և ովքե՞ր են Ադրբեջանի պահանջով հալածանք սկսել Արցախի հերոսների դեմ – Նորություններ 05.08.2026

Գործող ռեժիմի անդամներ, հակահայ ադրբեջանական թեզերը տիրաժավորել ու կյանքի է կոչել ՔՊ-ն՝ իր առաջնորդի գլխավորությամբ։

Ռեժիմի ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, պնդում են, որ ընդդիմությունը տիրաժավորել է հակահայ ու ադրբեջանական նարատիվներ։

Այստեղ են ասել՝ սելը ճռռալու փոխարեն, սելվորն է ճռռում։

Իսկ իրականում ամեն բան շատ պարզ է։

Ո՞վ է Ալիևի պահանջից հետո ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս։

ՔՊ-ի առաջնորդը։

Ո՞վ և ովքե՞ր են Ադրբեջանի պահանջով հալածանք սկսել Արցախի հերոսների ու ազգային ուժերի դեմ։

Իշխող ռեժիմը։

Ո՞վ և ովքե՞ր են Ադրբեջանի պահանջով համաձայնվել կազմալուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը։

Իշխող կառավարիչները։

Ո՞վ և ովքե՞ր են Ադրբեջանի հոգևոր առաջնորդի խոսքից հետո արշավ սկսել Հայ Եկեղեցու ու Վեհափառի դեմ։

Գործող ռեժիմն ու նրա կառավարիչը։

Ո՞վ և ովքե՞ր են, հետևելով թուրք-ադրբեջանական խոսույթին, հրաժարվել Հայոց պահանջասիրությունից։

Գործող ռեժիմի ներկայացուցիչները։

Շարքը երկար է…

Փաստերն ավելի խոսուն են, իսկ փաատերը արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին:

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանով

 

Leave a Comment