Թուրքական «Տրաբզոնսպոր» ակումբը պաշտոնապես հայտարարել է եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի տրանսֆերի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին։
Այս հայտարարությունը պայմանավորված է նրանով, որ ակումբը հանդիսանում է հանրային ընկերություն, և նրա բաժնետոմսերը գնանշվում են Ստամբուլի ֆոնդային բորսայում, մինչդեռ ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ ֆուտբոլիստը կարող է երկամյա պայմանագիր կնքել՝ տարեկան 17 միլիոն եվրո աշխատավարձով։
