Հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են զենքեր և թմրամիջոցներ, 425 անձ տեղափոխվել է ոստիկանություն. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ Հանրապետության ողջ տարածքում շարունակում են հատուկ միջոցառումները։

«Միայն հուլիսի 22-ից 31-ը ՆԳՆ ոստիկանության ծառայողները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի շուրջ երեք տասնյակ հավաքատեղիներում։ Թիրախային աշխատանքի արդյունքում Համայնքային ոստիկանության բաժիններ են տեղափոխվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 425 անձ։ Հայտնաբերվել և բաժիններ են տարվել նաև հետախուզման մեջ գտնվող անձինք։

Հատուկ միջոցառումների ընթացքում հայտնաբերվել են մարտական և գազային ատրճանակներ, հրացաններ, կռփազենք, դանակներ, տարբեր տեսակի թմրամիջոցներ։

ՆԳՆ ոստիկանությունը շարունակելու է օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները՝ հասարակական կարգն ու հանրային անվտանգությունն ապահովելու նպատակով»,- նշվում է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment