
Հորմուզի նեղուցը շատ շուտով կբացվի, կամ Իրանը շատ ուժեղ հարված կստանա, և դրանից հետո նեղուցը կբացվի։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով Իրանին հետևանքներ են սպասվում, եթե Թեհրանը հետքայլ կատարի բանակցություններում։ «Եթե նրանք կրկին հետքայլ անեն, նրանց շատ կոշտ հարված կհասցվի»,- ասել է նա։
Թրամփը հայտարարել է, որ հույս ունի չդիմել ուժի կիրառմանը:
Սպիտակ տան ղեկավարը նաև համոզմունք է հայտնել, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել. «Եթե նրանք գործարք չկնքեն, շատ վատ կլինի»: