
ԱՄՆ-ն, Իրանը և Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ ժամանակավոր համաձայնության հասնելուն, հաղորդում է Axios-ը՝ հղում կատարելով տարածաշրջանային աղբյուրներին և ամերիկացի պաշտոնյային։
«Ընդ որում, ԱՄՆ-ն մտադիր է այդ մասին հայտարարել այսօր»,- ասվում է հրապարակման մեջ։ Պարբերականի զրուցակիցը նշել է, որ Թեհրանը, ըստ տեղեկությունների, նախօրեին ավարտել է համաձայնեցման գործընթացը։
Աղբյուրների տվյալներով՝ քննարկվող համաձայնագիրը նախատեսում է՝ Օմանի և Իրանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ 60-օրյա ժամանակավոր պայմանավորվածություն, այդ ժամանակահատվածում նեղուցի ջրային տարածքով անցման համար վճարներ և այլ գանձումներ չեն սահմանվի, այդ ռեժիմը կարող է երկարաձգվել, 30 օրվա ընթացքում կողմերը պարտավորվում են սկսել նեղուցի բաժանարար գոտու ականազերծումը։
Հոդվածում նշվում է, որ բանակցություններին ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Սպիտակ տունը, ընդ որում՝ վերջին օրերին ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի, Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և Օմանի ԱԳ նախարար Բադր ալ-Բուսաիդիի միջև տեղի են ունեցել մի քանի հեռախոսազրույցներ։
Որպես միջնորդներ հանդես են եկել Կատարի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները։