ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երեքշաբթի ողջ օրը բանակցություններ են ընթացել՝ դրանք բնութագրելով դրական լույսի ներքո։ Միևնույն ժամանակ Թրամփը սպառնացել է «շատ ուժեղ հարված» հասցնել Իրանին, եթե Թեհրանի հետ համաձայնություն ձեռք չբերվի:
«Նրանք բանակցություններ են վարել ողջ օրը։ Մեզ մոտ ընթանում են շատ լավ քննարկումներ»,- հայտարարել է Թրամփը Fox News հեռուստաալիքի «@ Night» ծրագրի եթերում:
Նա նաև շեշտել է, որ «Հորմուզի նեղուցը շատ շուտով կբացվի»։ ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է՝ եթե դա տեղի չունենա, Իրանը լուրջ հարված կկրի: «Եթե նրանք նորից հրաժարվեն, նրանց համար շատ ծանր կլինի»,- ասել է Թրամփը:
