Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 5-ին – armeniatoday.am

Հայաստանի տարածքում օգոստոսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Քամին կլինի հարավարևելյան և արևելյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին քամու արագությունը կհասնի 15-18 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան քամին կուժգնանա մինչև 12-15 մ/վ։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է +35-37 աստիճան, երեկոյան՝ +30-32 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +25-30 աստիճան։

Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +25-29 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +32-35 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է +22-27 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +24-27 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +25-27 աստիճանի, հովտային շրջաններում՝ +29-33 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +25-28 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +32-37 աստիճան։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +35-37 աստիճան, հովտային շրջաններում՝ +36-38 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +36-38 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +25-29 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +36-38 աստիճան։

Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +20-23 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +26-28 աստիճան, հովտային շրջաններում՝ +32-35 աստիճան։

Արցախում ցերեկը կանխատեսվում է մինչև +29 աստիճան տաքություն՝ Yandex.com-ի տվյալներով։

Leave a Comment