Կարոտի ժամ

Կարոտի ժամ

05.08.2026 | 00:05

-Տե՛ր, մեզ մոտ արի ու բժշկիր մեզ:

-Ես եմ ձեր բժիշկը, ձեր ուրախությունը և ձեր Տերը: Հրավիրում եք Ինձ` ձեր Տիրոջը, որ ձեզ մոտ գամ:

Բայց մի՞թե չգիտեք, որ Ես միշտ ձեզ հետ եմ:

Ես մոտենում եմ ձեզ անձայն քայլերով:

Այն ժամանակ, երբ դուք կարոտում եք Ինձ, Ես գալիս եմ վայրկենապես:

Եթե գիտակցեիք Իմ սերը. եթե իմանայիք ձեզ օգնելու իմ մեծ ցանկությունը, այն ժամանակ պարզ կլիներ, որ Ես կարիք չունեմ թախանձագին խնդրանքի, որովհետև ձեր կարոտի ժամը, Իմ գալու ժամն է:

Մեկնաբանություններ

Leave a Comment