ՀԷՑ-ը հայտնել է ՀՀ հինգ մարզերի որոշ համայքներում վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը վերականգնելու մասին։
Նշվում է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանման մասնագետների և համակարգի օպերատորի կողմից իրականացված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։
Այսօր ավելի վաղ ՀԷՑ-ից տեղեկացրել էին, որ էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում առաջացած վթարային իրավիճակով պայմանավորված՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք բնակավայրերում կիրառվել էին դիսպետչերական սահմանափակումներ, ինչի հետևանքով դադարեցվել էր էլեկտրամատակարարումը։
