
Էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում տեղի ունեցած վթարի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել էր Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք քաղաքների և հարակից բնակավայրերի էլեկտրամատակարարումը։
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ վթարի հետևանքները վերացվել են, և նշված մարզերի համայնքներում ու բնակավայրերում էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։
Աղբյուրը` ՀԷՑ