Կարմիր ծովում հարձակման հետևանքով խորտակվել է հնդկական բեռնանավը

Կարմիր ծովում՝ Յեմենի արևմտյան ափերի մոտ, պայթուցիկով լցված նավակի հարձակման հետևանքով խորտակվել է հնդկական Faize Noore Oliya նավը։

Տեղեկությունների համաձայն՝ նավը գտնվում էր Ալ-Հուդայդա քաղաքից մոտ 13 ծովային մղոն հարավ, երբ ենթարկվել է հարձակման և խորտակվել։

Յեմենի իշխանությունները հայտնել են, որ անձնակազմի բոլոր 14 անդամները՝ 13 Հնդկաստանի և 1 Յեմենի քաղաքացի, փրկվել են ռազմածովային ուժերի և առափնյա պահպանության ծառայության կողմից։

Նշվում է, որ տուժածներ չկան։

Leave a Comment