Տոկիոյի կենդանաբանական այգում երեք էգ առյուծ է սատկել՝ ենթադրաբար շոգի հետևանքով առաջացած հիվանդության պատճառով։ Ճապոնիան այս ամառ բախվում է աննախադեպ բարձր ջերմաստիճանների։ Երեք առյուծ սատկել են մեկ շաբաթվա ընթացքում։ Այգու տվյալներով՝ դիահերձումները ցույց են տվել, որ 3-ից 15 տարեկան կենդանիները տառապել են ջրազրկումից և բազմաթիվ օրգանների անբավարարությունից, ինչը վկայում է, որ պատճառը կարող էր լինել շոգը։
Ճապոնիայում ամառներն ավելի շոգ և վտանգավոր են դառնում։ Որոշ քաղաքներում գրանցվում են այսպես կոչված «դաժան շոգ օրեր», երբ ջերմաստիճանը բարձրանում է 40 աստիճանից։ Այգին հայտնել է, որ բոլոր երեք առյուծի մոտ հայտնաբերվել է ընդհանուր ջրազրկում և բազմաթիվ օրգանների անբավարարություն։ Սակայն մահվան վերջնական պատճառները հնարավոր կլինի հաստատել միայն հետազոտությունների արդյունքներից հետո։
