«Բոլորը Փաշինյանից պահանջում են պատասխանատվություն ստանձնել իր քայլերի համար». Արթուր Դանիելյան

«Բոլորը Փաշինյանից պահանջում են պատասխանատվություն ստանձնել իր քայլերի համար». Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վլադիմիր Պուտինը, Բաբաջանյան Արմանը, Արամ Սարգսյանը, Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը, Տիգրան Խմզալյանը և այլոք նույն պահանջն ունեն Փաշինյանից: Նրանք բոլորը պահանջում են Փաշինյանից դադարեցնել խաբեությունը: Բաբաջանյանը, Սարգսյանը և իրենց համախոհները փորձել են նախաձեռնել հանրաքվե, ստորագրահավաք են արել, դրան հետևել է ԱԺ-ում «օրենքի» ընդունումը: Օրենք բառը միայն չակերտներով է կարելի կիրառել, քանի որ Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու այդ «օրենքում» չկա ոչ ժամկետ, ոչ պատասխանատու, ոչ էլ պատժամիջոց օրենքը խախտելու դեպքում, ավելին՝ «օրենք» կոչեցյալն էլ այնպես է գրված, որ դա խախտելը հնարավոր չէ:
Վլադիմիր Պուտինն էլ արդեն տարուց ավել է Փաշինյանին հորդորում է դադարեցնել էս խաբեությունը: Սկզբից դա ասվում էր շատ մեղմիկ, հետզհետե հռետորաբանությունը կոշտացավ: Փաշինյանն այդ ամենի տակից փորձեց պլստալ, Պուտոնին ասելով, որ ԵՄ մտնելու կամ չմտնելու հարցն ինքը չի որոշում, այլ՝ ժողովուրդը: Պուտինն էլ ասում է՝ «էհ, բա թող, որ ժողովուրդը որոշի, խի՞ չես թողնում…»: Բանը հասավ նրան, որ ԵԱՏՄ-ի մակարդակով կոչ արվեց հանրաքվե անցկացնել: Ռուսական պատժամիջոցները սկսվեցին կիրառվել առաջին նման զրույցից միայն ամիսներ անց: Դրանց պատճառն էլ Փաշինյանի խաբեությունն է, ուրիշ ոչինչ:
Բոլորը Փաշինյանից պահանջում են պատասխանատվություն ստանձնել իր քայլերի համար: Փաշինյանը դա չի կարող անել, քանի որ դա իր քաղաքական մահը կլինի: Արդյունքում նա ձգելու է էս իրավիճակը ինչքան կարող է, իսկ Հայաստանի բնակչությունը ճկռելու է՝ թե ՌԴ-ի և թե ԵՄ-ի պատժամիջոցների տակ: Իմիջայլոց, ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ՀՀ-ի նկատմամբ շատ ավելի շուտ, քան՝ ՌԴ-ն: ՀՀ բյուջեյի առաջին կիսամյակի ահռելի պակասորդը հենց ԵՄ պատժամիջոցների արդյունք է, ոչ թե ՌԴ-ի: ՌԴ-ինը կգումարվի ԵՄ պատժամիջոցներին ու կերևա երկրորդ կիսամյակում:
ԵՄ-ն հրապարակավ, զուտ հռչակագրերի մակարդակով սատարում է Փաշինյանին, բայց տակից կտրում է իր ֆինանսական հենարանները, զրկում պարտքով փող ստանալու հնարավորություններից: Ընդ որում, այդ պատժամիջոցները գնալով խստանալու են, ռուսական պատժամիջոցների հետ մեկտեղ:
Ստեղ պետք է նաև նշել, որ ԵՄ-ն Հայաստանից չի պահանջում ԵՄ անդամ դառնալ: Նման առաջարկ նույնիսկ չկա և դժվար երբևէ լինի: Պահանջը Ռուսաստանը Հայաստանից դուրս հրավիրելն է: Ռուսաստանի պահանջն էլ կողմնորոշվելն է, որ իրենք էլ իրենց անելիքները իմանան»։

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան

Leave a Comment