100 հեկտար անտառ՝ կրակի մեջ. Նիդերլանդներում արտակարգ իրավիճակ է

Նիդերլանդներում՝ Գերմանիայի հետ սահմանամերձ հատվածում, բռնկվել է ընդարձակ անտառային հրդեհ, որը դեռևս չի հաջողվում վերահսկել:

Օգոստոսի 3-ին բռնկված անտառային հրդեհը քամու ուղղության մշտական փոփոխման պատճառով դեռևս չի հաջողվում վերցնել հսկողության տակ։ Կրակն արդեն ընդգրկել է շուրջ 100 հեկտար տարածք, իսկ աղետի դեմ պայքարում ներգրավված են հարյուրավոր փրկարարներ ու հրշեջներ։

Իրավիճակի պատճառով տարհանվել է հարևանությամբ գտնվող ճամբարը, ինչպես նաև դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը տվյալ տարածքում։

Financial Times-ի գնահատականներով՝ անտառային հրդեհներն ու անոմալ շոգը ԵՄ առավել տուժած հինգ պետություններում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Հունաստանում և Ռումինիայում, ընթացիկ տարում արդեն պատճառել են նվազագույնը 3,1 մլրդ եվրոյի վնաս։

Leave a Comment