Աշխատանքների արդյունավետության բարձրացումը մեր հիմնական նպատակն է. ՍԱՏՄ ղեկավար

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն այսօր անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ղեկավար կազմի, տարածքային կենտրոնների և սահմանային հսկիչ կետերի պետերի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է ՍԱՏՄ լրատվական ծառայությունը։

Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են Տեսչական մարմնի ընթացիկ գործունեության արդյունքները, քննարկվել վերահսկողական և կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը, արձանագրված հիմնական ցուցանիշներն ու ոլորտում առկա առաջնահերթ խնդիրները։ 

Անդրադարձ է կատարվել նաև օրենսդրական պահանջների միասնական և պատշաճ կիրառմանը, վերահսկողության մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների միջև աշխատանքների արդյունավետ համակարգմանը։

Տիգրան Պետրոսյանը կարևորել է հետևողական և ռիսկահենք վերահսկողության իրականացումը, քաղաքացիների առողջության պաշտպանությանն ուղղված կանխարգելիչ աշխատանքի ուժեղացումն ու ծառայողական կարգապահության բարձր մակարդակի պահպանումը։

Խորհրդակցության ավարտին տրվել են հստակ հանձնարարականներ՝ վերահսկողական գործունեության արդյունավետության բարձրացման, արձանագրված խնդիրների օպերատիվ լուծման և առաջիկա աշխատանքների պատշաճ կազմակերպման նպատակով։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment