
«Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարությամբ պետական մակնշման «Չեստնի զնակ» համակարգը կասեցրել է Հայաստանից ներմուծված ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը։ Այս մասին հայտնել են Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնում, որը «Չեստնի զնակ» համակարգի օպերատորն է։
Խոսքը DARBAS-ի «Մոխիտո» գազավորված ըմպելիքի, «Բջնի» հանքային ջրի և «Պրոստո Ազբուկա» բնական ջրի մասին է։ Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնում հստակեցրել են, որ արգելափակումը գործում է միայն որոշակի ամսաթվերին արտադրված խմբաքանակների համար և չի տարածվում մնացած արտադրանքի վրա։