Նոր Սահմանադրությանն ընդդիմությունը դեմ կքվեարկի. Կարապետյան

Նոր Սահմանադրությանն ընդդիմությունը դեմ կքվեարկի. Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ ունենա խաղաղության պայմանագիր. «Բայց այդ խաղաղության պայմանագիրը պետք է փակի շատ դռներ՝ մեր ապագա վտանգների դռները։ Եւ կարող եք վստահ լինել, որ մեր բոլոր քաղաքական քայլերն ունենալու են մի ուղղություն՝ ունենալ խաղաղություն, բայց թույլ չտալ ՀՀ-ում էթնիկ փոփոխութուն»։

Նա նաև հավելել է. «ՀՀ-ում այնպիսի խաղաղության ենք գնալու, որ հարևան ոչ մի երկիր որևէ ձև Հայաստանի ժողովրդագրական վիճակին, ներքին գործերին խառնվելու հնարավորություն չի ունենա»։

Սահմանադրական փոփոխությունների դեմ «Ոչ»-ի ընդլայնված ճակատի մասին խոսելիս նա ասել է, որ դրանք ադրբեջանական առաջարկներ են. «Իրենք չպետք է որոշեն՝ մեր երկրի սահմանադրությունն ինչպես լինի»։

Խոսելով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ընդդիմության դիրքորոշման մասին՝ նա նշել է. «ԱԺ-ն պիտի քվեարկի, ընդդիմությունը դեմ կքվեարկի։ Ադրբեջանի կողմից առաջարկվող սահմանադրությանը չի լինի մեր կողմից որևէ դրական վերաբերմունք»։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment