ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ընդդիմադիր ու իշխանական հակադրության հարցում նախկինում քաղաքակիրթ օրակարգ չի եղել։
«Մենք մեր քաղաքական միտքը նոր է պատասխանում այդ հարցին, թե ինչպես պետք է սուր ընդդիմությունն ու իշխանությունը, որ մեր կարծիքով էֆեկտիվ չէ, իրար հետ շփվեն՝ առանց մարդկանց հիասթափեցնելու իրենց լեքսիկոնի համար։ Մեր ժողովուրդը հանդիպումների ժամանակ, ԱԺ-ի մասին երբ հարցրել ենք, ասել է՝ էդ խոսույթ չի, մեր երեխաներն են նայում, մեր երկրի վարքագծային օրինակ չէ։ Մենք ուզում ենք մի բանի մասին խոսել, մնացածն անցողիկ է՝ մարդկանց կյանքը փոխել կետ առ կետ»,- ասել է նա։
