Մեծ Բրիտանիայի ուժային կառույցները՝ հաքերային հարձակման թիրախում

Մեծ Բրիտանիայի ուժային կառույցները՝ հաքերային հարձակման թիրախում

Հաքերները կոտրել են Մեծ Բրիտանիայի ոստիկանության տվյալների բազան և հրապարակել ուժային կառույցների 114 հազար աշխատակցի անձնական տվյալները։ Այդ մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնում է The Times-ը։

Պարբերականի տվյալներով՝ կիբերհանցագործները հասանելիություն են ստացել պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության, hանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության և 2ագավորական դատախազական ծառայության աշխատակիցների վերաբերյալ տեղեկություններին։ Աղբյուրների փոխանցմամբ՝ տվյալների արտահոսքը կարող է սպառնալիք ստեղծել այդ գերատեսչությունների աշխատակիցների անվտանգության համար։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Հյուսիսարևելյան տարածաշրջանային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ստորաբաժանումը։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment