Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք 3․0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։
Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքի մարզի Սիսիան և Դաստակերտ քաղաքներում, ինչպես նաև Արևիս, Թանահատ, Թասիկ, Սալվարդ և Տորունիք գյուղերում։
