Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան։ Հյուր՝ ներգնա տուրիզմի փորձագետ, «Շելբի Տուր» ընկերության գործադիր տնօրեն Մարինա Ավետիսյան։
Թեմա՝ Օգոստոսի 4-ը միայնակ աշխատող կանանց օրն է։ Նրանք ամեն օր ապացուցում են, որ կնոջ ուժն ու հաջողությունը սահմաններ չունեն։ Անհատներ, ովքեր համատեղում են կյանքի բոլոր դժվարություններն ու հաղթանակները։ Ինչպե՞ս հաջողել բիզնեսում և անձնական կյանքում, երբ հույսդ միայն քեզ վրա է։
Ինչպես միշտ, ձեզ սպասում են նաև օրվա ամենակարևոր տեղեկությունները.
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։