Tert.am-ը գրում է․
Իրանը ծրագրում էր հարվածել Ուկրաինայում գտնվող երեք թիրախների՝ Կիևի կողմից իրանական նավի վրա հարձակումից հետո, հայտարարել է իրանի Գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզաին։
«Մենք պատրաստ էինք հարվածել Ուկրաինայում գտնվող երեք թիրախների, բայց չեղարկեցինք հարձակումը, երբ Ուկրաինան ներողություն խնդրեց»,-նշել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինան Կասպից ծովում հարձակվել է իրանական առևտրային նավի վրա, որի հետևանքով մեկ մարդ զոհվել էր, ևս մեկը վիրավորվել, հայտարարել էր Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: