Իրանը պատրաստվում էր հարվածել Ուկրաինայում գտնվող երեք թիրախների՝ Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումից հետո։
Ըստ APA-ի Թեհրանի բյուրոյի՝ այս մասին հեռուստատեսային հարցազրույցում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզաին։
Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ ուկրաինական կողմը հայտարարել է, որ հարձակումը սխալմամբ է տեղի ունեցել, Թեհրանը չեղարկել է պատասխան գործողությունը:
Ռեզաին նշել է, որ Իրանը պատերազմ չի ուզում և չի ձգտում սրել հակամարտությունը։
Նա հավելել է, որ իրանական նավի վրա հարձակումը ներկայումս հետաքննության փուլում է, և նույնիսկ եթե միջադեպը սխալմամբ է եղել, այն պետք է որոշակի հետևանքներ ունենա։