Նեթանյահուին կոչ են արեք դադարեցնել Գազայի ուղղությամբ հարվածները

Գազայի հարցով Խաղաղության խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և կոչ արել դադարեցնել հարվածները Գազայի հատվածին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մլադենովը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդական Արիե Լայթսթոունը Նեթանյահուին հիշեցրել են, որ Իսրայելը համաձայնել էր դադարեցնել հարվածները՝ ընդունելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած 20 կետից բաղկացած ծրագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները։

«Մլադենովը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդական Արիե Լայթսթոունը հանդիպել են վարչապետ Նեթանյահուի հետ և խնդրել են նրան դադարեցնել հարվածները Գազային, ինչպես Իսրայելը խոստացել էր անել, երբ համաձայնեց նախագահ Դոնալդ Թրամփի 20 կետից բաղկացած ծրագրին»,- հայտնել է աղբյուրը։

Leave a Comment